piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.
• «ոծաւոր սպիտակ գոյնով, որ է ճանճկէն» Բուզ. գ. 20 (երկիցս) և Գնձ. ու-րիշ վկայութիւն չկայ։
• = Պհլ. *čartuk հոմանիշից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čarda կամ [arabic word] čar-ta «սևի զարնող գոյն, կարմրաւուն ձի» (Vullers), «գոյն, երանգ, բայց մանաւանդ այն երանգ, որ ասի թրք. եաղըզ, այսինքն սեաւ գոյն՝ որ ի շառն (վարդագոյն) հար-կանէ» (ԳԴ), [arabic word] čarad (կարդա čard) «կարմիրի զարնող գոյն, մութ շաշանակա-գոյն» (Vullers), «է այն կարմիր երանգն, որ յատուկ է ձիոյ և ջորւոյ» (ԳԴ), čard «թուխ» (ԳԴ), [arabic word] ǰarda (կարդա՛ čar-da) «դեղնակարմիր գոյնով ձի» (Vullers) «է երիվարն այն որոյ հայրն իցէ արէպի և մայրն է յայլմէ ազգէ» (ԳԴ)։-Հիւբշ. 189։
• Նախ Պատկ. Maтep. I. II և յետոյ Հիւնք. պրս. čard, čarda։
• ԳՒՌ.-Հիւբշ. 189 և Տաշեան, Ուսումն դաս. հայ. 616 սրանից են դնում ըստ Ա. Խաչատրեանի ճարտուքար «մի տեսակ կար-ծըր քար՝ սպիտակ գոյնով ու կարմիր և կա-պոյտ երանգներով, որ կամնի տակ են գա-մում, էրկանաքար են շինում ևն»։ Կենդանի է այս բառը Մշ. ճարդուքար, Բլ. ճըրդուքառ ձևով, որի հետ նոյն է ճարտի քար Տաղ. «ճարտի քար չեմ, երկաթ՝ որ դիմանամ ես» (Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 27)։ = (Նոյնը Գրոց բրոց, էջ 151 գրուած է ջար-դուքար, որով ուզում է հանել ջարդել բա-ռից. սակայն Բլ. և Մշ. ունին նախաձայն ճ, որով այս ենթադրութիւնը վերանում է)։